Ադրբեջանում կարող է նոր օրենք ընդունվել` երկրի նախագահի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու մասին: Կայանալիք ընտրությունների ֆոնին  «ճիշտ ժամանակին արված» առաջարկի հեղինակն է Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը: 

Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են, որ Ասքերովը մեղադրել է նախագահի մրցակիցներին՝ նշելով, որ «որոշ թեկնածուներ նախագահական ընտրություններին մասնակցում են 1992թ. սկզբունքներով»:

«Նրանք վիրավորում են երկրի նախագահին: Դատարկ տեղը հնչում են անհիմն մեղադրանքներ: Կարո՞ղ ենք մենք այսօր պաշտպանել նախագահին: Մենք պետք է փոփոխություն մտցնենք օրենսդրության մեջ», - ասել է նա: Նա նաեւ նշել է, որ խորհրդարանի գարնանային նստաշրջանում խստացվել էին քաղաքացիների պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար նախատեսված պատիժները: 

Իր հերթին խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը նշել է, որ նախընտրական բանավեճերը ցույց են տվել` թե ով ով է: