Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց ընթացող բողոքի ցույցի մասնակիցներից մեկն իր վրա բենզին է լցրել եւ փորձել ինքնահրկիզվել: Նախքան դա անելը, տղամարդը հայտարարել է, որ ինքն այլեւս ոչինչ չունի այս աշխարհում եւ իր կյանքն անիմաստ է: Հետո նա վրան բենզին է լցրել, սակայն բողոքի ցույցի մասնակիցները Թբիլիսիի քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցների հետ միասին, կարողացել են կանգնեցնել տղամարդուն` խլելով լուցկին եւ հագից հանելով բենզաթաթախ պիջակը:
Ակցիայի մյուս մասնակիցը, որը, իր խոսքով, քաղցկեղով եւ այլ հիվանդություններով է հիվանդ, էպիլեպսիայի նոպա է ունեցել: Նրան օգնություն են ցուցաբերել բողոքի ցույցի մասնակիցները եւ քաղաքապետարանի աշխատակիցները: Քաղաքապետարանի մոտ հերթապահում է շտապօգնության ծառայությունը:
«Ինտերպրեսնյուսը» հայտնում է, որ Թբիլիսիի քաղաքապետարանի մոտ բողոքում են հիփոթեքային վարկերից տուժած սոցիալապես անապահով անձինք:





























