Երեւանում բացվել է Մյունխենյան իննովացիոն բժշկական կենտրոնի ներկայացուցչությունը: Այս մասին սեպտեմբերի 30-ին հայտարարել է IMZ ներկայացուցիչ Արսեն Բաբայանը: Նրա խոսքով՝ երեւանյան ներկայացուցչությունում հայաստանցի այցելուները կարող են ուղղորդվել Գերմանիայում բուժվելու կամ կոնսուլտացիայի:
«Մենք համագործակցում ենք Գերմանիայի պետական, համալսարանական եւ քաղաքային կլինիկաների հետ եւ կարող ենք հիվանդներին ուղղորդենք դեպի դրանցից ուրաքանչյուրը՝ ըստ անհրաժեշտության: Ի տարբերություն շատ միջնորդական կազմակերպությունների, մենք գործում ենք հենց IMZ անունից, ուստի հիվանդներին ուղղորդում ենք համապատասխան հիվանդանոց եւ ոչ այլ տեղեր»,-նշել է IMZ ներկայացուցիչ, նեվրոպաթալոգ Արսեն Բաբայանը:
Նա հավելել է, որ որոշում է կայացվել բացել հայաստանյան ներկայացուցչություն, որպեսզի ապահվել հիվանդների եւ գերմանացի բժիշկների հետվիրահատական կապը. «Բազմաթիվ իրավական հարցեր են առաջանում, որտեղ մեր կազմակերպությունը կարող է շատ օգնել»:
Երեւանյան կենտրոնում հիվանդների համար թե կոնսուլտացիա կիրականացնեն, թե կուղղորդեն Գերմանիայում համապատասխան բուժում անցնելու: Բաբայանը նշել է, որ կենտրոնում աշխատելու են բացառապես գերմանացի մասնագետներ, իսկ գները համապատասախանեցվելու են հայկական գներին:
IMZ-ն Գերմանիայի բուժհաստատությունների եւ բժիշկների ասոցիացի է, որը միավորում է բազմապրոֆիլ մի քանի կլինիկաներ՝ հիմնականում Մյունխենում:





























