Հայաստանում 2013 թ. հունվար-օգոստոսին արտադրվել է 5.1 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա` 4.5%-ով ավելի քիչ, քան 2012 թ.: Անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Իրան էլեկտրաէներգիայի արտահանման կրճատմամբ:
Էլեկտրաէներգիայի 37.2%-ը (1.9 մլրդ կՎտ/ժամ) արտադրվել է ատոմակայանում: Առաջին անգամ ՀԷԿ-երի կողմից արտադրած էլեկտրաէներգիան գերազանցել է ջերմային կայաններում արտադրվածին` կազմելով 1.65 մլրդ կՎտ/ժամ (ընդհանուրի 32.1%-ը):
Ջէկ-երն արտադրել են 1.57 մլրդ կՎտ/ժամ էլեկտրաէներգիա (ընդհանուրի 30.8%-ը):
Էլեկտրաէներգիա արտադրվել է նաեւ հողմային կայաններում` 1.4 մլն կՎտ/ժամ:





























