Հայաստանի 2014 թ. պետական բյուջեում 2014 թ. նախատեսվել է մոտ 1 մլրդ դրամ՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու համար:
Փոխհատուցում կստանան ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված 780 անձ (ծնված մինչեւ 1924 թվականի դեկտեմբերի 31-ը), ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած 4600 անձ:
Հիշեցնենք, որ անցյալ տարի փոխհատուցման նպատակով հատկացվել էր 1,6 մլրդ դրամ, սակայն դրանից մոտ 1,1 մլրդ դրամը չի օգտագործվել:





























