«Ըստ «ժողովուրդ»–ի խմբագրություն զանգահարած քաղաքացիների՝ ՊՊԾ աշխատակիցները «հսկում» են Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի տան ճանապարհահատվածը, որպեսզի նա անվտանգ տուն հասնի։ Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր զրուցակիցները պատմեցին, որ Երեւանի Գայի արձանի հարակից տարածքում մի պուրակ կա, որտեղով Ա. Կարապետյանը ժամը 21:00-ին տուն է գնում։ Այդ հատվածում են «հավաքվում» ՊՊԾ աշխատակիցներն ու մարդկանց արգելում կայանել իրենց մեքենաները, անտեղի տուգանում, «ակտիվ» աշխատանքներ իրականացնում՝ նշելով, թե Երեւանի ոստիկանապետը պետք է անցնի այդ տեղով ու տեսնի իրենց աշխատանքը։ «Ժողովուրդ»–ը փորձեց տեղեկությունը ճշտել Ա. Կարապետյանից։ Վերջինս ասաց, թե ինքը նման տեղեկություն չունի, բայց կփորձի պարզել ու պատժել նրանց. «Ես ոնց կարող եմ ժամը 21:00-ին տուն գնալ, երբ դա իմ բուն աշխատանքային փուլն է։ Մինչեւ Երեւանը չհանգստանա, ես տուն չեմ գնում»»,- մեջբերում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):
«Ժողովուրդ». ՊՊԾ աշխատակիցները «հսկում» են Երեւանի ոստիկանապետի տան ճանապարհահատ

Տեղադրություն




























