Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրների` կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հոգնել է իր նախագահությունից ու հերթական անգամ որոշել է կուսակցության ղեկը թողնել: Այս մասին գրում է «Իրատես de facto» թերթը եւ հավելում. «Հարցը դեռեւս քննարկվել է հունիսին եւ սպասվում էր, որ մինչեւ հունիսի վերջ կուսակցության նախագահը կփոխվի:
Մեզ անհայտ պատճառներով, սակայն, այն հետաձգվել է մինչեւ աշուն: Այսով հանդերձ սպասվում է, որ կուսակցությունը առաջիկայում համագումար կհրավիրի, որի ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի յուր աթոռից:
Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու րաֆֆիական շրջափուլն իրականում ավարտվել է. նա կարողացավ առաջադրվել, նույնիսկ կես միլիոնից ավելի ձայն հավաքել ու նախագահ ինքնահռչակվել: Ու չնայած սրան, Րաֆֆի Հովհաննիսյանն աշնանը հեղափոխություն է խոստացել: Աշնան մեկ ամիսն անցավ, հեղափոխության հոտը դեռ չի գալիս: Ենթադրում ենք` «Ժառանգության» կուսակցապետը պարզապես մոռացել է նշել, որ հեղափոխությունը ոչ թե երկրում, այլ սեփական կուսակցությունում է լինելու»,- գրում է «Իրատես de facto»-ն (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























