Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել Մաքսային միության երկրների հետ Ռուսաստանի սահմանին մաքսային վարչարարությունը բարելավելու նպատակով ճանապարհային քարտեզում փոփոխություններ կատարելու մասին, գրված է Ռուսաստանի կառավարության կայքում:

Նշվում է, որ ճանապարհային քարտեզի խմբագրումը համալրված է նոր միջոցառումներով: Ճշտված են նաեւ  սպասվելիք արդյունքները եւ նշված իրավական ակտերի տեսակները, որոնք անհրաժեշտ են միջոցառումներն իրականացնելու համար, հայտնում է gazeta.ru-ն:

Փաստաթուղթը մշակվել է կառավարության հանձնարարականով` Ռուսաստանում ներդրումային միջավայրը բարելավելու նկատառումով: