Հոկտեմբերի 1-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Նուբարաշենի խճուղում՝ գերեզմաններ չհասած, տեղի է ունեցել վթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը եւ ԱԻ արձագանքման խումբը:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Կամազ» մակնիշի 708 OO 64 պետհամարանիշի (վարորդ՝ Ա.Մ., ծնվ. 1975թ.) եւ «Նիսան» մակնիշի 18 LO 318 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ 3 ուղեւորները տեղում մահացել են: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Կ. Ա.-ի (ծնվ. 1977թ.) եւ մյուս երեք զոհերի դիակները, որոնց ինքնությունը պարզել չի հաջողվել:

«Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա.Մ.-ը եւ ուղեւոր Յ. Կ.-ն (ծնվ.1954թ.) տեղափոխվել են «Էրեբունի» բ/կ:  Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: