Կոմիտաս 5-ում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ, դրսեւորել է անհամբերություն եւ անհանդուրժողականություն: Այդ մասին ասվում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի եզրակացության մեջ:
«Օգոստոսի 24-ին Կոմիտաս փողոցում ոստիկանության եւ քաղաքացիների միջեւ տեղի ունեցան բախումներ: Բնակիչները բողոքում էին, որ Կոմիտաս 5 հասցեում բազմաբնակարան շենքը կառուցվում է ճարտարապետական նորմերի բազմաթիվ խախտումներով,ինչի հետեւանքով կփակվեն հարակից շենքերի արեւն ու լուսավորությունը` նվազելով օրական 12 ժամից 3 ժամի, բացի այդ բնակչությունը կզրկվի շրջապատող վերջին ծառերից: Չնայած այս վեճը գտնվում է դատարանի վարույթում, քաղաքացիները չհավատալովդատարանի արդարությանն ու անաչառությանը՝ որոշեցին իրենց բողոքն արտահայտել ցույցի միջոցով:
Կոմիտաս 5-ում շինարարական աշխատանքների դեմ բողոքող մի քանի տասնյակ քաղաքացիներ խաղաղ եւ առանց զենքի իրենց ժամանակավոր ներկայությունն էին ապահովել Կոմիտաս փողոցի մայթեզրին եւ երթեւեկելի հատվածում՝ հանրայինհետաքրքրություն ներկայացնող հարցի շուրջ ընդհանուր կարծիք ձեւավորելու եւ արտահայտելու մտադրությամբ: Երկու եւ ավելի քաղաքացիների նման գործողությունը ըստ օրենքի բնորոշվում է որպես իրազեկում չպահանջող, խաղաղ, ինքնաբուխ հավաք եւ այնկարող է տեւել մինչեւ 6 ժամ: («Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2, 26 եւ 27 հոդվածներ): Հավաքի ընթացքում ոստիկանության աշխատակիցները մի քանի անգամ դիմեցին քաղաքացիներին՝ պահանջելով դադարեցնել ակցիան եւ որակելով Կոմիտասիպողոտայի երթի խափանումը հասարակական կարգի խախտում: Հավաքը սկսելուց շուրջ 50 րոպե հետո ոստիկանությունը կիրառեց ֆիզիկական ուժ, բերման ենթարկեց տասնյակ քաղաքացիների եւ ցրեց հավաքը:
Համանման մի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է Հայաստանի համար նախադեպային եւ պարտադիր իրավունքի ուժ ունեցող որոշում: Այդ գործով եւս, մի քանի տասնյակ մարդ կազմակերպել էին ցույց՝ հանրությանուշադրությունը գրավելու նպատակով: Այդ գործով եւս Ոստիկանության աշխատակիցները բազմիցս տեղեկացրել էին ցուցարարներին ցույցի անօրինականության, ինչպես նաեւ հասարակական կարգը խախտելու մասին եւ հրահանգել դադարեցնել ցույցը, մինչդեռցուցարարները, չկատարելով ոստիկանության պահանջը, շարունակել էին ցույցը: Հավաքը սկսելուց շուրջ 30 րոպե հետո ոստիկանությունը ֆիզիկական ուժ էր կիրառել, եւ հավաքը ավարտվել էր ցուցարարների ձերբակալությամբ: (Տես Օյա Աթամանն ընդդեմԹուրքիայի գործով Եվրոպական դատարանի որոշում)
Ոստիկանության գործողությունները համանման այս գործով Եվրոպական դատարանը գնահատել էր ոչ իրավաչափ եւ դրանք որակել իշխանությունների կողմից հավաքն ավարտին հասցնելու ահնամբերության(անդհանդուրժողականության) դրսեւորում: Եվրոպական դատարանը նման իրավիճակում գտավ, որ բացակայում էր ցուցարարների կողմից հասարակական կարգին վտանգ ներկայացնելու վերաբերյալ որեւէ ապացույց, բացառությամբ երթեւեկությանըխոչընդոտելու հանգամանքը: Եվրոպական դատարանը սահմանեց, որ հասարակական վայրում կազմակերպված հավաքը, անշուշտ, կարող է հանգեցնել առօրյայի բնականոն ընթացքի, այդ թվում երթեւեկության, որոշակի խափանման: Ըստ այդմ, Եվրոպական դատարանը վճռեց, որ ոստիկանության կողմից ուժի կիրառմամբ հավաքին միջամտությունն անհամաչափ է եղել եւ անկարգությունների կանխման համար ոչ անհրաժեշտ:
Ուշադրության է արժանի Եվրոպական դատարանի մեկ այլ որոշումը Մահմուդովն ընդդեմ Ռուսաստանի գործով: Այս դեպքում եւս իշխանությունները արգելել էին նոր բազմաբնակարան շինության դեմ ուղղված խաղաղ հավաքի իրականացումը: Չնայածիշխանությունների արգելքին, հավաքն, այնուամենայնվիվ, տեղի էր ունեցել, սակայն ոստիկանության աշխատակիցները դադարեցրել էին խաղաղ հավաքը: Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողությունները հիմնավորելու համար որպես փաստարկ բերել էին «ահաբեկչական գործողությունների բռնկման» վտանգը: Այս գործով եւս Եվրոպական դատարանը ոստիկանության գործողությունները որակել էր որպես մարդու իրավունքների խախտում՝ շեշտելով, որ հավաքի կազմակերպման նկատմամբ արգելքներըպետք է միմիայն կիրառվեն հավաքների ընթացքում բռնության եւ անկարգությունների լուրջ վտանգի առկայության դեպքում, եւ պետությունը չպետք է ուռճացնի բռնության վտանգը որպես հավաքի կազմակերպման խոչընդոտման միջոց:
Կոմիտաս 5-ում երթեւեկության խոչընդոտումը լուրջ վտանգ չէր սպառնում ռազմավարական նշանակության որեւէ օբյեկտի կամ պետական մարմնի բնականոն գործունեության համար: Ավելին, ոստիկանությանաշխատակիցներն ունեին հավաքը դադարեցնելու փոխարեն իրավիճակը կարգավորելու այլընտրանք: Ոստիկանությունը կարող էր տրանսպորտային միջոցներին հրահանգել շրջանցել Կոմիտաս փողոցի այդ հատվածը եւ երթեւեկել հարակից Հրաչյա Քոչար կամԱրամ Խաչատրյան պողոտաներով: Անհրաժեշտ էին միայն շրջանցին ուղղված համապատասխան տեխնիկական միջոցների ձեռնարկում, երբ կարող է արգելափակվել տրանսպորտային երթեւեկության իրականացման համար նախատեսված պողատայի միհատվածը: Նման պրակտիկա Երեւանում շատ հաճախ կիրառվում է ճանապարհային նորոգման աշխատանքների, պաշտոնական պատվիրակությունների երթեւեկության, հրապարակային միջոցառումների եւ այլ դեպքերում:
Այսպիսով, հիմք ընդունելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը, կարող ենք եզրակացնել, որ Կոմիտաս 5-ի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանությունը գործել է ոչ իրավաչափ՝ դրսեւորելովանհամբերություն եւ անհանդուրժողականություն: Բացի այդ, ուսումնասիրելով այդ հավաքի առանձին միջադեպեր, գտնում ենք, որ Ոստիկանությունը խախտել է նաեւ առանձին մարդկանց իրավունքներն ու ազատությունները: Նման եզրահանգման հիմնավորումները ներկայացված են ստորեւ.
1. Զանգվածային լրատվամիջոցներում լայնորեն տարածված տեսագրության մեջ (աղբյուր՝ http://www.youtube.com/watch?v=57XiXRqGli4#t=15, այսուհետ՝ տեսագրություն) կարելի է նկատել, որ հավաքի մասնակից Արգիշտի Կիվիրյանը, մի քանի դրվագներում չի կատարում ոստիկանության ծառայողների պահանջները, որակելով դրանք անօրինական (տեսագրություն՝ 05:50 - 06:20 րոպեներ): Այնուհետեւ Ոստիկանության ծառայողները Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ կիրառում են ֆիզիկական ուժ (գետնին տապալել եւ/կամ հարվածել)` նույնիսկ վերջինիս կողմից դիմադրության բացակայության պարագայում (տեսագրություն՝ 08:38 - 09:15; 24:14 - 24:55 րոպեներ):
Միեւնույն ժամանակ, ակցիային մասնակցող, սակայն արդեն վնասազերծված եւ այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ Ոստիկանության կողմից կիրառվել է ֆիզիկական ուժ եւ դրսեւորվել անհարկի ագրեսիվ վերաբերմունք` հատկապեսնշված անձանց ոստիկանության ծառայողական մեքենա նստեցնելիս (տեսագրություն՝ 02:30-02:45, 27:38 - 27:48 րոպեներ): Բացի այդ, Ոստիկանության կողմից մեկից ավել անգամներ ֆիզիկական ուժ (քաշքել), ագրեսիվ վերաբերմունք է ցուցաբերվել այնքաղաքացիների նկատմամբ, որոնք տվյալ պահին չէին խախտում հասարակական կարգը (տեսագրություն՝ 08:38 - 09:15; 24:14 - 24:55; 02:30 - 02:45, 27:38 - 27:48 րոպեներ)
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն՝ Ոստիկանության ծառայողը պարտավոր է ձգտել, որ իրավախախտին պատճառվող վնասը հասցվի նվազագույնի: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` Ոստիկանության հարկադրականբնույթի լիազորությունների իրականացումը պետք է ուղղված լինի ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով հետապնդվող նպատակներին, իսկ դրանց հասնելու միջոցները պետք է լինեն պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր:
Եվրոպական դատարանը իր մի շարք նախադեպային որոշումներում հայտնել է, որ հավաքի մասնակիցների նկատմամբ ֆիզիկական ուժի գործադրումը պետք է լինի համաչափ եւ անհրաժեշտ հավաքի ընթացքում դրսեւորված անկարգություններիկամ հանցագործությունների կանխման համար (տես` Օյա Աթամանն ընդդեմ Թուրքիայի, Իզցին ըննդեմ Թուրքիայի, Գալստյանն ընդդեմ Հայաստանի): Եվրոպական դատարանը սահմանել է նաեւ, որ երբ անձն արդեն փաստացիորեն վնասազերծվելէ, վերջինիս նկատմամբ ուժի չարդարացված կիրառումը հանդիսանում է մարդու իրավունքների խախտում (տես նաեւ` Կլասն ընդդեմ Գերմանիայի, Ռեբոքն ընդդեմ Սլովենիայի, Գյունայդինն ընդդեմ Թուրքիայի):
Այսպիսով, վնասազերծված եւ այլ իրավախախտում չկատարող անձանց նկատմամբ ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը իրավաչափ չէ, եւ նման ուժ կիրառող ոստիկանները պետք է ենթարկվեն պատասխանատվության:
2. Սկսած ազատության սահմանափակման պահից ակցիային մասնակցող անձանց իրավունքները չեն պարզաբանվել: Վերջիններիս ազատությունը սահմանափակելու պահից (վճռաբեկ դատարանի ԵԱԴԴ 0085/06/09) բերվածի կարգավիճակիառանձնահատկությունները հաշվի առնելով (նախնական եւ կարճաժամկետ բնույթը)` բերվածը պետք է օժտված լինի առնվազն հետեւյալ իրավունքներով. ա) իմանալու իրեն արգելանքի վերցնելու պատճառը (բ) տեղեկացնելու իրեն բերման ենթարկելու մասին, (գ)հրավիրելու իր փաստաբանին, (դ) լռելու:
3. Ոստիկանության մի շարք ծառայողներ քաղաքացիների հետ հաղորդակցման ընթացքում չեն պահպանել պրոֆեսիոնալիզմը եւ թույլ են տվել էթիկայի կանոնների կոպիտ խախտումներ, մասնավորապես` օգտագործելով անհարգալից, վիրավորականարտահայտություններ (տեսագրություն՝ 21:04-21:53 րոպեներ): Նշվածի առիթ կարող էր հանդիսանալ հատկապես այն, որ ոստիկանության աշխատակիցների հասցեին հնչել էին վիրավորական արտահայտություններ (օրինակ` անասուն, տեսագրություն՝ 04:50-05:14 րոպեներ): Բայց նույնիսկ, երբ քաղաքացիները վիրավորում են ոստիկանին, դրանով իսկ կատարելով քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործություն, ապա նման իրավիճակներում ոստիկանները պետք է ոչ թե հակադարձեն հայհոյանքներով եւվիրավորանքներով, այլ ձերբակալեն հանցանք կատարած անձին եւ օրենքով սահմանված կարգով ենթարկեն պատասխանատվության:
4. Դրվագներից մեկում Ոստիկանության աշխատակիցն իր լիազորություններն իրականացնելիս թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում` սեռական բնույթի գործողություն դրսեւորելով ակտիվիստներից մեկի նկատմամբ, ինչն իրենից ներկայացնում է սեռականոտնձգություն՝ հետագա իրավական հետեւանքներով:
5. Քաղաքացիական հագուստով ՀՀ ոստիկանության աշխատակիցները հավաքի ընթացքում իրականացրել են Ոստիկանության աշխատակցի գործառույթներ (տեսագրություն՝ 16 :07-16 :40 ; 18 :00-18 :45 րոպեներ): Այնինչ, համաձայն «Ոստիկանության զորքերիմասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի` հասարակական կարգի պահպանության ապահովմանը մասնակցելիս ոստիկանության զորքերի զինծառայողները պարտավոր են կրել սահմանված ձեւի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում ենոստիկանության զորքերի զինծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Նման պահանջ է նաեւ սահմանված ԵԱՀԿ/ԺՄԻԳ-ի կողմից հրատարակած «Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց»-ում, որտեղ նշվում է,որ իրավապահ մարմինների ներկայացուցիչները պետք է լինեն հստակորեն եւ անհատապես ճանաչելի: Համազգեստ կրող նշված անձինք պետք է համազգեստի վրա փակցնեն նույնականացնելու տարբերանշաններ, որոնք չպետք է թաքցվեն կամ հանվեն եւ պետքէ հասանելի լինեն անձանց` հավաքի ժամանակ ընթերցելու համար»:





























