Իսրայելցի զինվորները կրակ են բացել իրենց կասկածելի թվացած երկու անձանց ուղղությամբ, որոնք փորձել են մոտենալ իսրայելյան տարածքը Գազայի հատվածից բաժանող պատնեշին: Այս մասին հայտարարել է Իսրայելի բանակը:
Պաղեստինցիներից մեկը սպանված է, մյուսը՝ վիրավոր: Վերջինս փորձել է փախչել, սակայն անվտանգության ուժերը ձերբակալել են նրան:
«Ինտերֆաքսը» հայտնում է, թե պարզ չէ՝ խոսքը զինված գրոհայինների՞, թե՞քաղաքացիական անձանց մասին է: Իսրայելի պաշտպանության բանակը հետաքննություն է վարում՝ պարզելու, թե արդյոք պաղեստինցիները չէ՞ին փորձում պայթուցիկ տեղադրել տարածքում:
Միաժամանակ, lenta.ru-ն AFP-ն վկայակոչելով հայտնում է, որ պաղեստինյան աղբյուրի տվյալով՝ սպանված 36-ամյա տղամարդը խաղաղ բնակիչ էր, նրա մարմինը Բեյթ Հանումի դիահերձարան են տեղափոխել:




























