Երեւան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը սեպտեմբերի 30-ին, ժամը 15.00-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 9-ամյա տղայի եւ դիմել փախուստի:
Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայք» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ երեխային վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Մուշեղ Մ.-ն` «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:





























