Հայաստանի միջազգային պահուստները 2013 թ. օգոստոսին կազմել են մոտ 1.79 մլրդ դոլար: Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Նախորդ ամսվա նկատմամբ միջազգային պահուստներն աճել են մոտ 40 մլն դոլարով: Աճը հավանաբար պայմանավորված է արտարժույթի շուկայում դոլարի գնումներով:
Պահուստների կառուցվածքում օգոստոսին աճել են արժեթղթերի ծավալները, նվազել կանխիկ դրամական միջոցները: Արժեթղթերի ծավալը միջազգային պահուստներում կազմել է 1.31 մլրդ դոլար` նախորդ ամսվա համեմատ ավելանալով մոտ 90 մլն դոլարով: Կանխիկ արտարժույթի ծավալը 413 մլն դոլար է` նախորդ ամսվա նկատմամբ նվազելով մոտ 40 մլն դոլարով:
Օգոստոսին նախորդ ամսվա համեմատ միջազգային պահուստներում նվազել է Արժույթի միջազգային հիմնադրամում Հատուկ փոխառության իրավունքները` կազմելով 65,6 մլն դոլար՝ նախորդ ամսվա 74,4 մլն դոլարի համեմատ:





























