Ֆրանսիացի աշխարհահռչակ երգիչ եւ դերասան Շառլ Ազնավուրը նոյեմբերին կայցելի Իսրայել: Հանրահայտ շանսոնյեն իր միակ համերգը Թել Ավիվում կունենա նոյեմբերի 23-ին: Այս մասին հաղորդում է «The Jerusalem Post»-ը: Ազնավուրը, որը նաեւ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանն է, իր այցելությունը նվիրել է խաղաղ գործընթացին աջակցելուն:
Շառլ Ազնավուրը ավելի քան հազար երգերի հեղինակ է: Նա կատարել է 60 ավելի դեր կինոյում եւ վաճառել է ավելի քան 100 մլն սկավառակ: «Time» ամսագիրը նրան XX դարի լավագույն էստրադային երգիչ է ճանաչել:





























