Հայաստանի պետական բյուջեի հարկային եկամուտները 2014 թ. ակնկալվում են 1 տրլն 92 մլրդ դրամի սահմաններում՝ 99 մլրդ դրամով ավելի, քա 2013 թ.: Առաջին անգամ պետության հարկային եկամուտները կգերազանցեն 1 տրլն դրամը:

 Այդ 99 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտներից 17 մլրդ դրամը ստացվելու է վարչարարության խստացումից: Այդ մասին նշված է ՀՀ պետական բյուջեի նախագծում: Հատկանշական է, որ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց, թե բյուջեում վարչարարության աճից եկամուտներ են պլանավորվել, ասելով, թե վարչարարության խստացմանը կդիմեն միայն եկամուտների թերհավաքման պարագայում:

Կառավարությունը նախատեսում է նաեւ 8 մլրդ դրամ հավաքագրել տնտեսական գործոնի հաշվին՝ պայմանավորված 2014 թ. պե¬տական կառավարման մարմիններում աշխատանքի վարձատրության նոր համակարգի ներդրման, ինչպես նաեւ հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձը 50 հազար դրամ սահմանելու հետ:

Հարկային եկամուտների եւ պետական տուրքերի 2014 թվականի ծրագրային մակարդակը կազմում է ՀՆԱ-ի 23.12%-ը` 2013 թվականի համար ծրագրային 23.06%-ի  եւ 2012 թ. փաստացի 21.89%-ի դիմաց: