Հայ-ռուսական «Ատ-Մետալս» համատեղ ընկերությունը մտադիր է շահագործել Մեղրի քաղաքից 35 կմ հյուսիս գտնվող ոսկու եւ բազմամետաղների հանքավայրը; ՀՀ բնապահպանության նախարարությունը իր պաշտոնական կայքէջում հրապարակել է Տաշտունի լեռնահարստացուցիչ համալիրի աշխատանքային նախագիծը:

Փորձարարական գործարանը կառուցվելու է Տաշտուն համայնքում: Բուն հանքավայրը գտնվում է Տաշտուն եւ Լիճք գյուղերի մոտ: Ի դեպ՝ հենց այս շրջանում է միջադեպ գրանցվել ռուս սահմանապահների ու ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի միջեւ: Ըստ երեւույթին՝ ռուս սահամանապահները ինչ-որ բիզնես հետաքրքրություն ունեն այս նախագծում:

Պաշտոնապես՝ «Ատ-Մետալս» ՍՊԸ-ի հիմնադիրներն են հայկական կողմից՝ Դավիթ Գրիգորյանը, ռուսական կողմից՝ «Վենտմայն» ու «ԱՏ-Սպեցտեխնոլոգիա» ընկերություններն ու «Ավիատեխնոլոգիա» գիտական միավորոմը: