Սեպտեմբերին Ադրբեջանը ավելի քան 1000 անգամ խախտել է Հայաստանի եւ ԼՂՀ հետ հրադադարի ռեժիմը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
ՊՆ տվյալներով՝ հայկական կողմը ստիպված է եղել ադրբեջանցիների կողմից հրադադարի խախտման պատճառով 210 անգամ պատասխան կրակ բացել: Ադրբեջանի ԶՈւ կողմից հրադադարի ռեժիմի խախտումների տասը տոկոսի դեպքում գործել են դիպուկահարները: Այդ դեպքում կիրառվել է միջին տրամաչափի սպառազինությունը: Միեւնույն ժամանակ ադրբեջանական կողմը մոտ 35 անգամ կիրառել է խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Հայկական կողմն այդպիսի զենք կիրառել է մոտ 15 անգամ:





























