Թիվ 1 տուն ինտերնատի 60-ամյա բնակիչ Մուրադ Կարապետյանը (անունը փոխված է) արդեն 3-րդ տարին է, հեռացել է տնից՝ պատճառաբանելով, որ եթե մնար այնտեղ՝ կամ որդեսպան կդառնար կամ ինքնասպան կլիներ: Այս մասին տարեցների միջազգային օրը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 1 տուն ինտերնատի անօթեւանների բաժնի պետ Հայկ Պողոսյանը:
«Նա գալով մեզ մոտ, պատմեց, որ կոնֆլիկտnեր է ունեցել տղայի հետ: Ինքը նախկինում պետական կառույցում է աշխատել, հարգված է եղել բոլորի կողմից, սակայն տղան խարդախությամբ է զբաղվել եւ ինքը ամոթից ու զայրույթի դրդված հեռացել է տանից: Անգամ ասում է, որ եթե շարունակեր նրանց հետ ապրել, ապա որդեսպան կդառնար»,- պատմեց Հայկ Պողոսյանը: Թիվ մեկ տուն ինտերնատի անօթեւանների բաժնի պետը նաեւ ասաց, որ Մուրադ պապn իրենց մոտ է եկել անօթեւանի կարգավիճակով, սակայն այս տարիների ընթացքում զբաղվել են նրա թղթաբանությամբ եւ արդեն 6 ամիս է նա կարգավիճակ է ստացել եւ ծերանոցի խնամյալ է եւ սկզբունքորեն տուն վերադառնալու ցանկություն չունի:
Ավելին` մինչեւ այսօր նրա կինն ու որդիները նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն:





























