Արարատի մարզում 30-ամյա Մարինե Ա.-ն մեկ տարի շարունակ խոշտանգել է իր երեխաներին: Արարատի եւ Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 30-ամյա Մարինե Ա-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ աշնանից մինչեւ 2013թ մարտ ամսվա վերջը խոշտանգել է իր երկու անչափահաս երեխաներին: Նա անչափահաս Ինգա Մ.-ին հագուստ գործելու շուղով պարանոցը ծակելու, իսկ Հրաչ Մ.-ին տարբեր օրերի իրենց տանը տաք հացով ձեռքերը այրելու, վառարանի շշով պարանոցը այրելու, սալիկով գլխին հարվածելու եւ պատռելու, ձեռքերով պարանոցից ուժեղ սեղմելու եւ շնչահեղձ անելու եղանակով վերջիններիս դիտավորությամբ ուժեղ ցավ եւ հոգեկան տառապանք է պատճառել:
Քրեական գործ է հարուցվել 119 հոդվածի 2-րդ մասի 1 եւ 3-րդ մասի կետերով (խորշտանգումը, որը կատարվել է երկու կամ ավելի անչափահասի նկատմամբ): Սույն հոդվածը պատժվում է 3-7 տարի ազատազրկմամբ: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հոկտեմբերի 1-ին: Առաջիկայում կնշանակվի նոր դատական քննության օրը:





























