ԱՄՆ-ում Այովա-Սիթի քաղաքում հարբած տղամարդը փորձել է 20 դոլարանոց թղթադրամի միջոցով զանգահարել ընկերոջը՝ այն օգտագործելով որպես կապի միջոց, գրում է Huffington Post-ը:
Մինեսոթայի բնակիչ Դեարոն Հիրնը նման անսովոր կերպով կապ հաստատել փորձել է այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ուշագնաց վիճակում հայտնաբերվել էր նստարանին ու տեղափոխվել էր ոստիկանության բաժանմունք: Ոստիկաններն առաջարկել են նրան զանգահարել ընկերոջը, որպեսզի իրեն տուն տանի: Դեարոնը գրպանից հանել է 20 դոլարանոց թղթադրամն ու սկսել խոսել, ինչպես բջջային հեռախոսով, հաղորդում է Lenta.ru-ն:
Ձերբակալվածի արյան բաղադրությունը ստուգելուց հետո պարզվել է, որ ալկոհոլի պարունակությունը չափազանց շատ է: Երբ ոստիկանները ցանկանում էին ստուգել նրա փստաթղթերը, ապա վերջինս նույնականացման քարտի փոխարեն ցույց էր տալիս թղթադրամները:
Ոստիկանական բաժանմունքում, ուր տեղափոխել էին Հիրնին, հայտնել են, որ նրան մեկուսացրել են սեփական անվտանգության համար: Այս պահին նրան մեղադրում են ոչ սթափ վիճակում հասարակական կարգը խախտելու մեջ:




























