Բոլիվիայի արեւելքում Սանտա Կրուս դեպարտամենտում երկնքից բառացիորեն տարբեր արժողությամբ թղթադրամներ են թափվել: Երկնքից թափված գումարը գնահատվում է 1 մլն դոլար:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ գումարը հատուկ նետել են փոքր բարձրության վրա թռչող ինքնաթիռից: Ինչպես հաղորդում է ВВС-ն, թափված թղթադրամներից մեկի փաթեթի վրա եղել է Պարագվայի բանկերից մեկի կնիքը: Ոստիկանությունը կասկածում է, որ գործին մասնակից են տեղական մաֆիայի կլանները, որոնք զբաղվում են թմրանյութերի անօրինական առքուվաճառքով, հաղորդում է Russia Today-ը:
26 պլաստմասե փաթեթներով թղթադրամները թմրավաճառները պետք է հավաքեին գետնից: Սակայն ոստիկաններն առաջ են անցել: Ձերբակալել են երեք կասկածյալի: Գումարից բացի, նրանց մոտից առգրավել են բջջային հեռախոսներն ու զենքը:




























