ԱՄՆ-ի մայրաքաղաքում՝ Կապիտոլիումի մոտ, մի տղամարդ ինքնահրկիզման փորձ է կատարել: Միջադեպը տեղի է ունեցել Ազգային պարկի տարածքում:

Աֆրոամերիկացին իր գլխին բենզին է լցրել, որից հետո այրել է իրեն: Նրա քայլ շարժառիթներն առայժմ  անհայտեն:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները եւ փրկարարները մարել են կրակը: Ըստ ականատեսների` տուժածը նրանց շնորահակալություն է հայտնել դրա համար: Դրանից հետո տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց` կյանքի համար վտանգավոր այրվածքներով, հայտնում է lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Կապիտոլիումի մոտ սպանվել էր 34-ամյա Միրիամ Քերրին, որը հարվածել էր Սպիտակ տան պարսպին եւ վրաերթի ենթարկել ԱՄՆ-ի գաղտնի ծառայության սպային: Քերրիի արարքի դրդապատճառնեն անհայտ են: Ըստ իրավապահների` կինը հոգեկան խնդիրներ էր ունեցել, նրան թվացել էր, թե իրեն հետապնդում է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

ԱՄՆ-ի Կոնգրեսի տարածքում կրակոցները հրահրել է հոգեկան խնդիրներ ունեցող կինը