Մարոկացի դեռահաները, որոնք Facebook սոցցանցում իրենց համբուրվելու լուսանկարն էին տեղադրել, կալանավորվել են: Լուսանկարում անչափահաս աղջիկ եւ տղա են, որոնք համբուրվում են դպրոցի շենքի մոտ:

Մարոկկոյի լրատվամիջոցները հայտնում են, որ համբուրվող երեխաների լուսանկարը ընդօրինակման առիթ է դարձել սոցցանցում էջեր ունեցող բազմաթիվ տեղացի երեխաների համար: Սակայն իշխանություններին դուր չի  եկել աշակերտների` զգացմունքները նման ձեւով արտահայտելը:

Տղան եւ աղջիկը կալանավորվել են բարոյական օրենքները խախտելու համար: Ներկայումս նրանք Նադոր քաղաքի բանտում են: 
Աշակերտների աջակցությամբ արդեն կոչով հանդես են եկել բազմաթիվ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք պահանջել են ազատել նրանց, գրում է rbc-ն` վկայակոչելով Al Jazeera-ն: