Հանոյում 102 տարեկան հասակում վախճանվել է Վիետնամի ժողովրդկան բանակի հիմնադիր, ԱՄՆ-ի դեմ պատերազմում հաղթանակի ճարտարապետ գեներալ Նգուեն Զիապը։
Լինելով վիետնամցի կոմունիստների առաջնորդ Հո Շի Մինի մտերիմը՝ Վո Նգուեն Զիապը գլխավորում էր մարտական ջոկատները 1945-1954թթ. ֆրանսիացի գաղութարարների դեմ պատերազմի ժամանակ, որից հետո ստեղծվեց անկախ Վիետնամը։
ԱՄՆ-ի բանակի դեմ ռազմական գործողություններ սկսելուց հետո Վո Նգուեն Զիապը հարձակողական մի շարք գործողությունների հեղինակն էր։
1973թ. ԱՄՆ-ն ստիպված խոստովանել էր իր ձախողումը եւ զորքերը տարհանել Վիետնամից։ Իսկ 1975թ. հենց Վո Նգուեն Զիապն էր գլխավորում զինվորներին, որոնք գրավել էին Հարավային Վիետնամի մայրաքաղաք Սայգոնը։
Վո Նգուեն Զիապը պաշտոնապես զինվորական ոչ մի պատրաստվածություն չի անցել, եւ կատակում էր, որ իր ռազմական ակադեմիան եեղել են թփերը, հայտնումէ rbc-ն։ Նրա հանդեպ հարգանք էին տածում անգամ հակառակորդները։
1995թ. նրա հետ հանդիպել էր ԱՄՆ-ի պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Մաքնամարան, որը ցանկանում էր Վիետնամի պատերազմիորոշ մանրամասներ հստակեցնել։





























