Անձնագիրը, որը ռուս-ուկրաինական սահմանին ներկայացրել է  մահապարտը, պատկանել է կաբարդին կալանավոր Ազրեթ Գուբժոկովին:

Կաբարդինի մայրը Life News-ին պատմել է, որ իր որդին, ով այժմ պատիժն է կրում Կամենկիում, երկու տարի առաջ կորցրել էր անձնագիրը:

Անցակետում փաստաթղթերի ստուգման ժամանակ «Մերսեդես Վիտո» միկրոավտոբուսի ուղևորը ներկայացրել է 1982թ.-ին ծնված և Կաբարդինա-Բալկարիայի Չեգեմսկի շրջանում գրանցված Ազրեթ Ջաբրաիլովիչ Գուբժոկովի անվամբ անձնագիրը:

Ռուս-ուկրաինական սահմանին իրեն պայթեցրած անձը կաբարդին է եղել http://news.am/arm/news/174447.html

Սակայն Life News-ին հաջողվել է պարզել, որ այս պահին տղամարդն իր պատիժն է կրում Կամենկի գյուղի ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում:

Հիշեցնենք, որ պայթյունն ուկրաինական սահմանին տեղի է ունեցել նախորդ գիշեր: Ինքնաշեն ականը գոտուն ամրացրած բերել էր մահապարտը, որին որոշել են ստուգել սահմանապահները: Տուժել էր երկու մարդ՝ ստանալով տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ:

Տղամարդն իրեն պայթեցրել է ռուս-ուկրաինական սահմանին

Նախապես հայտնում էին, որ մահապարտն ազգությամբ չեչեն էր:

Ռուս-ուկրաինական սահմանին իրեն պայթեցրած իրավախախտը կարող էր Չեչնիայի բնակիչ լինել