Մեքսիկական Մեխիկո նահանգում նվազագույնը 14 մարդ զոհվել է եւ 20-ը տուժել են ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով, հաղորդում է «Սինհուան»:

Վթարը տեղի է ունեցել, որբ մայրուղով ընթացող մարդատար ավտոբուսը ընկել է 50մ խորությամբ ձորը: Ավտոբուսը ուղեւորվում էր Մեխիկոյի մետրոպոլիտենի «Քուատրո Կամինոս» կայարան, հայտնել է Նաուկալպան-դե-Խուարեսի ոստիկանությունը, հաղորդում է «Gazeta.ru»-ն:

Տուժածներին երեք ուղղաթիռներով եւ «շտապ օգնության» մի քանի մեքենաներով տեղափոխել են տեղական հիվանդանոցներ, հաղորդում են տեղական ոստիկանությունից: Այս պահին պարզում են վթարի պատճառը: Նախնական տվյալներով վարորդը ճանապարհին արագացման պահին կորցրել է մեքենայի կառավարումը: