Թեքսասի բնակիչ Ռեգի Թուեսը սխալմամբ 4 տրիլիոն դոլար է ստացել: Երիտասարդն իր հաշվի զրոյացումից հետո կատակել է, որ հաճույքով այդ գումարով ԱՄՆ-ի պետպարտքը  կփակեր:

Ֆասթֆուդում աշխատող ամերիկացու բանկային հաշվի գումարը մեկ օրում 12 զրոյով ավելացել էր. «Հաշիվս ստուգելով՝ շատ զարմացա: Ութ անգամ մուտք գործեցի համակարգ եւ դուրս եկա հավաստիանալու համար» , – ասել է Թուեսը:

Բանկում միանգամից չեն նկատել սխալը, որը տեղի է ունեցել ծրագրային ապահովումը թարմացնելիս, գրում է ՌՍՆ-ն:

Թուեսի հաշիվը նախկին վիճակի են բերել մի քանի ժամ անց:   Երիտասարդը կատակել է, որ հաճույքով այդ գումարով ԱՄՆ-ի պետպարտքը  կփակեր: Բանկի անվանումը չի նշվում, գրում է dni.ru-ն: