Հոկտեմբերի 4-ին, ժամը 02.30-ի սահմաններում, «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Իջեւան ճանապարհի 52 կմ-ին կողաշրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորուհին՝ 1961 թ. ծնված Լուսիկ Մարկոսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























