Ադրբեջանում նախագահական ընտրությունների նախօրեին հիշել են ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների եւ զոհվածների ընտանիքների մասին:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, Գախսի շրջանում տեղի է ունեցել 4 հարկանի 36 բնակարաններով բնակելի շենքի բացման արարողությունը ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների եւ զոհվածների ընտանիքների համար: Բացի այդ, պատերազմի հաշմանդամները կստանան 8 ավտոմեքենա:
2003-2013 թվակականների ընթացքում հաշմանդամներին եւ զոհվածների ընտանիքներին տրամադրվել է 4000 բնակարան, իսկ ընդհանուր առմամբ, սկսած 1997թ.-ից մինչ այսօր՝ մոտ 5000 բնակարան: Մինչեւ 2013թ.-ի ավարտը մի քանի շրջաններում նախատեսվում է պատերազմի հաշմանդամների եւ զոհվածների ընտանիքների շահագործմանը հանձնել բազմաբնակարան շենքեր: 1998թ.-ից մինչ օրս հաշմանդամ արտոնյալներին տրամադրել են 3800 ավտոմեքենա: Ընթացող տարում նախատեսվում է հաշմանդամներին հանձնել 280 ավտոմեքենա, որոնցից 180-ի բանալիները արդեն հանձնվել են իրենց տերերին:





























