Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 10.00-ին, Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 1964 թ. ծնված Ռուբիկ Գ.-ին պատկանող տնամերձ հողամասից հայտնաբերել են 17 թուփ` 2 կգ ընդհանուր կշռով կանեփի բույս:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 11:10-ին, Ծովակ գյուղի բնակչուհի, 1980 թ. ծնված Անգելինա Գ.-ին պատկանող տնամերձ հողամասից հայտնաբերել են 24 թուփ` 14,8 կգ ընդհանուր կշռով կանեփի բույս:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 12.10-ին, Նորատուս գյուղի «Վերին աբլու» կոչվող տարածքից հավաքել եւ ոչնչացրել են 49 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հոկտեմբերի 3-ին, ժամը 16.30-ին, 1959 թ. ծնված Ծաղիկ Մ.-ի տանը կից տնամերձ հողամասից հայտնաբերել են 13 թուփ` 5 կգ ընդհանուր կշռով կանեփի բույսի կանաչ զանգված:
Բոլոր դեպքերով նշանակվել է փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:




























