Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից հոկտեմբերի 4-ին, ժամը 20.20-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1963 թ. ծնված Սամվել Մ.-ն:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե նա 2012 թ. սեպտեմբերի 15-ից ոստիկանության Սեւանի բաժնի կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով կատարված խարդախության մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Սամվել Մ.-ն փոխանցվել է ոստիկանության Սեւանի բաժնի ծառայողներին: