Գլենդելում հայուհու են ձերբակալել, ով կեղծ բիզնես էր ղեկավարում:

Նաիրա Շահմուրադյանին մեղադրում են առ այն, որ նա խաբել է տարեց մարդկանց, ովքեր վճարել են իրեն բնակարանների վարձերի վաուչերների ստացման հարցում օգնելու համար, որպեսզի խուսափեն երկար հերթերից:

Կինը մեղադրվում է նաեւ անձնական ունեցվածքի հափշտակման համար: Նաիրա Շահմուրադյանը որոշակի վճարի դիմաց խոստացել է օգնել բնակարանների վարձերի վաուչերների ներկայացման հարցում: Նա ներկայացնում էր կեղծ վաուչերներ եւ յուրաքանչյուրից որպես գրավ վճար էր ստանում, հաղորդում է «Glendale News-Press»-ը:

Երկար ժամանակ Շահմուրադյանից լուրեր չկային եւ խարդախության զոհերը տարօրնակ բան են նկատել: Դիմում ներկայացնելուց մեկ ամիս անց նրանք վերադարձել են Շահմուրադյանի գրասենյակ ու պարզել են, որ այնտեղ ոչ ոք չկա:

Բնակարանային ծրագրի ֆինանսավորումը սահմանափակ է, եւ այդ պատճառով մարդիկ ստիպված են լինում տարիներ սպասել, մինչեւ իսկապես օգնություն կստանան: Հենց այդ պատճառով նրանք դիմել են Շահմուրադյանին, ով խոստացել է օգնել վաուչերների ստացման հարցում: