Ինդոնեզիայի Բալի կղզում սկսվել է Ասիա-Խաղաղօվկանոսյան Տնտեսական Համագործակցության(ԱԽՏՀ) գործնական գագաթնաժողովը: Գագաթնաժողովի ընթացքում պետք է հանդես գա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, իսկ ահա Սպիտակ տան առաջնորդ Բարաք Օբաման ստիպված է եղել դաշնային ծառայությունների բյուջեին խոչընդոտած Կոնգրեսի հետ ընդհարման պատճառով չեղյալ համարել այցը: Նրա փոխարեն համաժողովին է ներկայացել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պատավիրակների ընդհանուր թիվը, ովքեր ներկայացնում են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների քաղաքական ու տնտեսական վերնախավը, կազմում է ավելի քան 1000 մարդ:

Համաժողովին կմասնակցեն նաեւ համաշխարհային մի շարք առաջնորդներ:

Համաժողովի կենտրոնական թեմաներից մեկը կլինի «Բոգորյան նպատակների» առաջ քաշումը, որը ԱԽՏՀ-ի համար ծրագրային բնույթ է կրում: 1994թ.-ին Ինդոնեզիայի Բոգոր քաղաքում կոնֆերանսի ժամանակ ԱԽՏ-ի առաջնորդները պայմանավորվել են մինչեւ 2020 թվականը տարածաշրջանում ստեղծել ազատ առեւտրի համակարգ ու ներդումային գործունեություն ծավալել:

ԱԽՏՀ-ի համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Ավստրալիայի, Բրունեյի, Վիետնամի, Ինդոնեզիայի, Կանադայի, Չինաստանի, Մալազիայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պապուա-Նոր Գվինեայի, Պերուի, ԱՄՆ-ի, Սինգապուրի, Թայվանի, Թաիլանդի, Ֆիլիպինների, Չիլիի, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի ներկայացուցիչներ: Այդ երկրներին է բաժին հասնում աշխարհի բնակչության 40 տոկոսն ու միջազգային առեւտրի շրջանառության 48 տոկոսը: