Հոկտեմբերի 4–ը Կենդանիների համաշխարհային օրն էր։ Այդ տոնը նշում են աշխարհի շատ երկրներում։ 2008թ.-ից ի վեր Հայաստանի կենդանասեր հասարակությունը եւս նշում է հոկտեմբերի 4-ը։

««Դինգո Թիմ»կենդանասեր կամավորների թիմը, «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործականը եւ Շենգավիթի պատանեկության ստեղծագործական կենտրոնը հոկտեմբերի 6-ին կազմակերպում է կենդանիներով եւ երաժշտությամբ երթ քաղաքի կենտրոնական փողոցներով, որը կմեկնարկի ժամը 15։00-ին՝ Հյուսիսային պողոտայից (Կարապի լճի կողմից)։

Երթը կավարտվի Հյուսիսային պողոտայի շատրվանների մոտ (La piazza սրճարանի հարեւանւթյամբ), որտեղ տեղի կունենա մանկական համերգ եւ շնիկների որդեգրման միջոցառում «Հայտնի Մարդիկ Հանուն Անտուն Կենդանիների» նախագծի հայտնի մարդկանց մասնակցությամբ: 

Միացե՛ք աշխարհը մարդկանց ու կենդանիների համար ավելի լավ վայր դարձնելու առաքելությանը»,- ասվում է կազմակերպիչների տարածած հաղորդագրության մեջ։