23-ամյա Արթուր Մ.-ին  «Ջա Մյուզիք» տեսասկավառակների վաճառքի եւ վարձույթի խանութում  450 դրամով վաճառելու եղանակով ապօրինի տարածել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր պարունակող լազերային սկավառակներ: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

23-ամյա Արթուր Մ.-ին, ով ներկայումս աշխատում է բենզալցակայանում` որպես լիցքավորող, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով Երեւան քաղաքի Ս.Տարոնցի փողոցի 2 հասցեում գտնվող «Ջա Մյուզիք» տեսասկավառակների վաճառքի եւ վարձույթի խանութում որպես վաճառող նույն խանութի հաճախորդին յուրաքանչյուրը 450 դրամով վաճառելու եղանակով ապօրինի տարածել է պոռնկագրական բնույթի տեսաֆիլմեր պարունակող լազերային սկավառակներ:

Քննելով գործը դատարանը վճռել է, որ խանութում վաճառվել են տարատեսակ սկավառակներ, որոնց թվում եղել են նաեւ էրոտիկ բնույթի տեսաֆիլմեր պարունակող սկավառակներ։ Ամբաստանյալը հրաժարվել է իր մեղքն ընդունելուց, սակայն դատարանը գտել է, որ ամբաստանյալի պատճառաբանություններն անհիմն են, դրանցով նա նպատակ է հետապնդում խուսափել քրեական պատասխանատվությունից:

Քննելով գործը դատարանը վճռել է Արթուր  Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասով եւ պատիժ նշանակել տուգանք` 250 հազար  դրամի չափով: