Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 5-ի երեկոյան, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել: Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, Գավառի վարչական տարածքում, «Mitsubishi IO» մակնիշի 30 LS 934 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 34-ամյա Կարեն Բունիաթյան) վրաերթի է ենթարկել Դավիթ Կարապետյանին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Դավիթ Կարապետյանը տեղում մահացել է: Նրա հետ են եղել կինը եւ էլի հարազատներ, ովքեր փորձել են հաշվեհարդար տեսնել վրաերթ կատարող վարորդի հետ, ինչը կանխել են ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Հայտնի է, որ վրաերթի հետեւանքով մահացածը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասում, որպես գումարտակի հրամանատար, կոչումով մայոր:































