Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հոկտեմբերի 5-ին ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը` ֆրանսիական Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի գլխավորությամբ եւ նրանց հետ քննարկել Ֆրանսիա-Արցախ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: 

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ երկուստեք նշվել է կապերի հետագա խորացման անհրաժեշտությունը եւ դրա համար առկա բավարար ներուժը: Հանդիպման ընթացքում Բակո Սահակյանը Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության համար «Երախտագիտություն» մեդալ է հանձնել ֆրանսահայ բարերար Արամ Ջաբուրյանին` հույս հայտնելով, որ բարերարը նույն եռանդով կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: