Հոկտեմբերի 5-ին Իրաքում տեղի ունեցած ահաբեկչությունների շաքրքը 73 հոգու կյանք է խլել: Ինչպես հաղորդում է AFP-ը, զոհվածներից 49-ը եղել են շիա ուխտավորներ, որոնց հանդեպ հարձակում են գործել մահապարտ ահաբեկիչները: Դա տեղի է ունեցել Բաղդադի հյուսիսային հատվածում, պայթյունների հետեւանքով 75 մարդ է տուժել:
Բացի այդ, ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը,Բաղդադից 400 կմ հյուսիս-արեւմուտքում գտնվող Մոսուլ քաղաքում սպանվել են «Աշ-Շաքարիա» հեռուստաալիքի օպերատորն ու թղթակիցը:Եւս 12 մարդ զոհվել ու 50-ը վիրավորվել են Իրաքի հյուսիսում գտնվող Բալադ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:Հոկտեմբերի 5-ի երեկոյան Բաղդադի հյուսում դարձյալ պայթյուններ են տեղի ունեցել, որոնք խլել են 10 հոգու կյանք:




























