Moody`s Investors Service գործակալությունն իր հետազոտությունում գնահատել է Ադրբեջանի վարկատվությունը:
Գործակալության տվյալներով, Ադրբեջանի՝ կայուն կանխատեսմամբ ազգային եւ օտարերկրյա տարադրամի վարկանիշը «Baa3» մակարդակում արտացոլում է ցածր պետական պարտքը, վերջին տարիներին բյուջեի կայուն հավելաճը, որոնք կապված են կուտակված էական օտարարեկյա ակտիվների հետ:
Moody`s-ն ընդգծում է, որ նավթի գնի թանկացման հետ կապված եկամուտները թույլ են տվել երկրի կառավարությանը հասնել բյուջետային հավելաճի եւ էապես նպաստել երկրի ենթակառուցվածքի զարգացմանը: Արդյունքում աղքատության մակարդակը նշանակալիորեն նվազել է:
Այնուամենայնիվ, գործակալության կարծիքով, երկրի տնտեսությունը շարունակում է հիմնվել նավթային սեկտերի վրա՝ չնայած նավթի հանույթի անկմանը: Վարկանիշային գործակալությունը կարծում է նաեւ, որ դժվար թե երկիրը կարողանա ոչ այնքան հեռավոր ապագայում խուսափել նավթային կախվածությունից, հաղորդում է Թուրան գործակալությունը:





























