Սույն թվականի հոկտեմբերի 8-9-ը Երեւանում տեղի կունենա Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի (ԵԴԽԽ) 8-րդ լիագումար նիստը:

Գլխավոր դատախազության մամուլի ծառայույունից հայտնում են, թե ԵԴԽԽ լիագումար նիստի ընթացքում կքննարկվի «Դատախազությունների եւ ԶԼՄ-ների փոխհարաբերությունների մասին» թիվ 8 կարծիքի նախագիծը:

ԵԴԽԽ-ն Երեւանում գումարում է արդեն իր 2-րդ լիագումար նիստը, որը, ըստ դատախազության ներկայացուցիչների, վկայում է նաեւ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային հեղինակության մասին:

Առաջին նիստը ԵԴԽԽ-ն Երեւանում գումարել է 2010 թվականի հոկտեմբերին` «Դատախազությունը եւ անչափահասների գործերով արդարադատությունը» թեմայով` ընդունելով ԵԴԽԽ 5-րդ կարծիքը` «Երեւանի Հռչակագիրը»: