Հայաստանում կոշտ թափոնների համակարգի բարեփոխման համար կպահանջվի 173 մլն եվրո: Այս մասին հայտարարել է դանիական COWI քոնսալթինգային ընկերության ներկայացուցիչ Անդրիկ Մյոլսը՝ Ջերմուկում Հայաստանի գյուղական համայնքների 3-րդ համաժողովի ընթացքում:

Ընկերությունն առաջարկել է 5 սխեմաներ՝ 136-210 մլն եվրո բյուջեով: Բոլոր դեպքերում խոսքը աղբանոցների կենտրոնացման մասին է:

Հանրապետությունը որոշվել է բաժանել 5 մասերի՝ յուրաքանչյուրում մեկ աղբանոց՝ 20 հեկտար տարածքով եւ 20 տարվա ժամկետով:

Բացի այդ, ծրագրվում է ներդնել առանձին աղբի համակարգ, որպեսզի այն երկրորդային վերամշակման ենթարկվի: Դրա հետ մեկտեղ կավելանա աղբահանության սակագինը: Այսպես՝ եթե այժմ այն Երեւանում կազմում է 200 դրամ, ապա առաջիկայում այն կարող է արժենալ 415 դրամ:

Հայաստանի տարածքային կառավարման նախարարությունն արդեն առաջին լսումներն է անցկացրել այդ հարցի վերաբերյալ եւ մոտ ապագայում ծրագրում է նորերը: