Երեւան-Երասխ ճանապարհի 18-րդ կմ-ին, հոկտեմբերի 7-ին, իրար են բախվել «ՎԱԶ-21214» եւ «Oպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-21214»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: