Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել Վեդի քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայող Հայկ Քիշմիրյանի կողմից դիտավորությամբ եւ հրկիզման եղանակով ուրիշի գույքը ոչնչացնելու, դրանով զգալի չափի վնաս պատճառելու, ինչպես նաեւ նույն օրը բնակարանատիրոջը` Ա.Հ.-ին, ծեծելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առիթով հարուցված քրեական գործը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 118-րդ հոդվածի հատկանիշներով:
Նախաքննությունը շարունակվում է:




























