Հայաստանի ԱԻՆ-ն զգուշացնում է, որ առաջիկա գիշերը հանրապետության  հովտային շրջաններում, այդ թվում նաեւ Արարատյան դաշտում եւ նրա նախալեռնային գոտում, առանձին ցածրադիր հատվածներում  սպասվում է ջերմաստիճանի անկում օդում մինչեւ` 0 աստիճան, գետնի մակերեւույթին մինչեւ -1-2 աստիճան: Ջերմաստիճանի կտրուկ նվազումը պայմանավորված է պարզկա եղանակով:

«Հայպետհիդրոմետ»-ի փոխանցմամբ՝ առաջիկա գիշերը եւ վաղը ցերեկը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին հյուսիսարեւմտյան է` 1-6մ/վրկ. ուժգնությամբ: Հոկտեմբերի 9-ի ցերեկը օդի ջերմաստիճանը աստիճանաբար կսկսի բարձրանալ:
Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը  կդիտվի +1+3, ցերեկը` +16+18 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում. գիշերը` -4-8, ցերեկը` +8+13,

Կոտայքում. գիշերը` -4-8, ցերեկը` +8+13,

Գեղարքունիքում. գիշերը` -4-8, ցերեկը` +8+13,

Լոռիում. գիշերը` -2-6, ցերեկը` +10+15,

Տավուշում. գիշերը` 0+5, ցերեկը` +14+18, 

Արագածոտնի լեռներում. գիշերը` -4-8, ցերեկը` +8+13,

Արագածոտնի նախալեռներում. գիշերը` 0+4, ցերեկը` +14+17, 

Արարատում. գիշերը` 0+4, ցերեկը` +15+18,

Արմավիրում. գիշերը` 0+4, ցերեկը` +15+18,

Վայոց ձորի լեռներում. գիշերը` -4-8, ցերեկը` +8+13,

Վայոց ձորի նախալեռներում. գիշերը` 0+3, ցերեկը` +15+18,

Սյունիքի հովիտներում. գիշերը` +2+7, ցերեկը` +10+15, 

Սյունիքի նախալեռներում. գիշերը` -1+4, ցերեկը` +6+10, 

Լեռնային Ղարաբաղում. գիշերը` +1+6, ցերեկը` +9+14: