Հայաստանում 2013 թ. կարդյունահանվի մոտ 31 մլն տոննա մետաղական հանքաքար, 2010 թ. 17 մլն տոննայի համեմատ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային Ժողովում հանքարդյունաբերական խնդիրներին նվիրված լսումների ընթացքում հայտարարեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը:

Նրա խոսքով՝ հանրապետությունում տրված են հանքավայր շահագործելու 438 թույլտվություններ, որից 24-ը մետաղական, 29-ը՝ ստորգետնյա ջրերի, մնացածը՝ ոչ մետաղական: Սակայն միեւնույն ժամանակ ներկայում ուսումնասիրվում են 68 մետաղական հանքավայրեր:

Հանքարդյունաբերությունը պետական բյուջեում 2013 թ. առաջին կիսամյակում ապահովել է 29 մլրդ դրամի եկամուտ, տարեկան կտրվածքով սպասվում է  մոտ 64 մլրդ դրամ: Այսինքն՝ հանքարդյունաբերությունն ապահովում է պետական բյուջեի եկամուտների մոտ 5%-ը: