Թուրքական Անթալիայից Եկատերինբուրգ թռչող օդանավը Մոսկվայի ժամանակով 02:00-ի սահմաններում հարկադիր վայրէջք է կատարել Սամարայի օդանավակայանում:
Օդանավի անձնակազմը օդանավակայանի աշխատաիցներին հաղորդել էր, որ ուղեւորներից մեկը վատացել է եւ կորցրել գիտակցությունը: Որոշում էր կայացվել արտակարգ վայրէջք կատարել: Դրանից հետո օդանավ բարձրացած բժիշկները փորձել են վերականդանացնել նրան, սակայն ապարդյուն, հաղորդում է Life News-ը:
Զոհվածի անձն արդեն հաստատվել է: Նա Սվերդլովսկի մարզի 48-ամյա բնակիչ Ալեքսանդր Տարազանովն է: Նրա հետ թռչող կնոջ՝ Ելենա Մասոնովայի խոսքով՝ իերնք վերադառնում էին Թուրքիայում հանգստանալուց հետո:





























