ՌԴ Սվերդլովի մարզի Իվդել քաղաքում հոկտեմբերի 9-ին մասնավոր տանը բռնկված հրդեհի արդյունքում տղա երեխա եւ կին են զոհվել: Այրված տանը ընտանեկան մանկատուն է գտնվել: Ըստ ոստիկանության՝ կնոջ վրա է փլուզվել տանիքը, երբ վերջինս տարհանում էր իր սաներին:

3 -11 տարեկան ութ երեխաներ այրվող շինությունից ինքնուրույն են դուրս եկել: Նրանցից չորսը վերակենդանացման բաժանմունքում են, հայտնում է Քննչական կոմիտեն:

Հրդեհի ժամանակ տանը նաեւ տղամարդ է եղել, որը երեխաների հետ կարողացել է դուրս գալ շենքից:

Հրդեհը սկսվել է ժամը 1:45-ին: Նախնական տվյալով՝ բռնկման օջախը խոհանոցում է եղել: Իշխանությունները չեն բացառում նաեւ, որ հրդեհը կարճ միացման հետեւանք է եղել:

Այրված մանկատանը ինն անչափահասներ էին ապրում: Խնամակալությունը ձեւակերպված էր զոհված կնոջ անունով: