Հայաստանի կառավարությունը 2 մլն դոլար կհատկացնի այն ընկերություններին օժանդակելու համար, որոնց բաժնեմասի առնվազն 50%-ը տնօրինում են կանայք: Ըստ ՀՀ կառավարության հոկտեմբերի 10-ի օրակարգում ներառված նախագծի՝ գումարը հատկացվելու է «Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն»-ին:
Վերջինս Ասիական զարգացման բանկի հետ կնքված պայմանագրով պարտավոր է ֆինանսական աջակցություն ցուցաբերել 300 փոքր եւ միջին ընկերությունների, որոնց կառավարում են կին գործարարները:
Ֆինանսական աջակցությունն իրականացվում է վարկային երաշխիքների տրամադրման միջոցով:





























