Քաղաքամայր Երեւանի 2795-ամյակին ընդառաջ՝ վարչական շրջանների կրթական եւ մշակութային օջախներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե Շենգավիթ վարչական շրջանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է  համար 5 մշակույթի կենտրոնում կազմակերպված «Երեւանը երգերի մեջ» խորագիրը կրող համերգային ծրագրով:

Միջոցառման ընթացքում բոլորը կատարումները նվիրված են եղել Երեւանին: Ելույթ են ունեցել ինչպես կենտրոնի գեղարվեստական խմբերը, այնպես էլ անհատ կատարողներ:

Միջոցառման շրջանակում մշակույթի կենտրոնի սաների միջեւ անցկացվել է նաեւ  «Լավագույն ձեւավորված զամբյուղ» խաղ-մրցույթ:

Անկախ հաղթողներից՝ պարգեւների են արժանացել բոլոր մասնակիցները: