Սիմֆերոպոլ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 02.45-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Դավիթ Չ.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 26-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: